Իրանի նախագահը Հանիեի սպանությունը համարում է Իսրայելի դեմ պայքարն ակտիվացնելու պատճառ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը ևս մեկ պատճառ էր Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին աջակցությունն ավելացնելու համար։


Փեզեշքիանի մամուլի ծառայությունը հղում անելով նախագահի խոսքերին մեջբերում են, որ Իրանի ղեկավարությունը, ժողովուրդը և կառավարությունը կաջակցեն դիմադրության առանցքին, հատկապես Պաղեստինի ժողովրդին և Գազայի ճնշված ժողովրդին, էլ ավելի վճռականությամբ։


Իրանի նախագահը կարծում է, որ «ահաբեկչական հարձակումները Իսրայելի՝ փակուղի մտնելու և «հանցավոր քաղաքականության մեջ ձախողման հետևանք են»։