Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու վրա

Լաս Վեգասի կենտրոնում ավտոմեքենայից կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա, հայտնում է Mash Տելեգամ-ալիքը։


«58-ամյա Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ ինքը տուն էր վերադառնում և պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև տեղի ունեցող բախման մեջ, որի ներկայացուցիչներից մեկը կրակել է նրան անմիջապես մեքենայից՝ շարժման ընթացքում։ Առաջին փամփուշտը անցել է կողքով, երկրորդը՝ սահել գլխի վրայով, բարեբախտաբար, առանց լուրջ վնասի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ Ստեփան Ջիգարխանյանը դիմել է բժիշկներին, բուժօգնություն ստացել: