Բայդենը կրկին «մոլորվել» է․ Սպիտակ տունը մեկնաբանել է տեղի ունեցածը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ պահվածքը կրկին համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել, իսկ հրապարակված կադրերը` վիրուսային։


Նշենք, որ նախագահ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ օդանավակայանում դիմավորել է ՌԴ-ի հետ կալանավորների փոխանակումից հետո հայրենիք վերադարձած ամերիկացիներին, սակայն դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անսպասելի բարձրացել է դատարկ ինքնաթիռ և այնտեղ անցկացրել մի քանի րոպե։


Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Բայդենի արարքը՝ նշելով.  «Նախագահը պարզապես ցանկացել է անձամբ շնորհակալություն հայտնել օդանավի անձնակազմին ԱՄՆ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»: