Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը կարող է լինել երկուշաբթի օրը:Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որի խոսքերն է մեջբերում Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին:
Ինչպես հայտնել են պորտալի աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է՝ Իրանն ու «Հեզբոլլահ»-ը պատասխան միջոցներ կձեռնարկեն, սակայն «դեռ պարզ չէ, թե պատասխան հարվածն ինչ ձևով կլինի»։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ն չգիտի հնարավոր հարձակման հստակ ժամկետը, սակայն ընդգծել է, որ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
Բացի այդ, Բլինքենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։