Տարածաշրջանն այսօր կանգնած է իրական վտանգների առաջ․ պատասխանն Իսրայելի հարձակումներին կլինի «ուժեղ և արդյունավետ»․ «Հեզբոլլահի» առաջնորդ

«Հեզբոլլահի» պատասխանն Իսրայելի հարձակումներին կլինի «ուժեղ և արդյունավետ»՝ հայտարարել է շարժման առաջնորդը Բեյրութում Իսրայելի հարվածից սպանված հրամանատար Ֆուադ Շուքրի հիշատակին նվիրված հեռուստաուղերձում:

 

 

 

Սայեդ Հասան Նասրալլան նշել ․  «Տարածաշրջանն այսօր կանգնած է իրական վտանգների առաջ: Բոլորը պետք է հասկանան Պաղեստինին սպառնացող հնարավոր հետևանքները։ Սպասում ենք հարմար պահի։ Իսրայելի գործողություններին կարձագանքեն թե՛ Հեզբոլլահը, թե՛ Իրանը:», - ասել է նա, շեշտելով, որ չպետք է թույլ տալ, Իսրայելը հաղթի: