Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ցեղասպանությունը, որը նա իրականացնում է Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք հենց նոր հայց ներկայացրեցինք Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ։ Իսրայելը, ոգևորված իր հանցագործությունների անպատժելիությունից, ամեն օր սպանում է անմեղ պաղեստինցիների: Միջազգային հանրությունը պետք է անի իր բաժին գործը՝ դադարեցնի ցեղասպանությունը և անհրաժեշտ ճնշում գործադրի Իսրայելի և նրա կողմնակիցների վրա, Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը այս նպատակին հասնելու համար»,- գրել է Ֆիդանը X-ի իր միկրոբլոգում: