Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելական բանակը իր
զինծառայողներից պահանջել է լքել Ադրբեջանը և Վրաստանը։ Այս մասին հայտնում է Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը:
«Մտավախություն ունենալով
Իրանի վրեժից՝ Իսրայելի Պաշտպանության բանակը նոր հրաման է արձակել, որով
արգելվում է կանոնավոր բանակի զինվորներին գտնվել Իրանին հարևան Վրաստանում և
Ադրբեջանում»,- ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել էր, որ Թեհրանը, հետևելով միջազգային
իրավունքին, ինքնապաշտպանության իրավունք է իրեն վերապահում՝ արձագանքելու ՀԱՄԱՍ-ի
քաղբյուրոյի առաջնորդ Իսմաիլ Հանիի սպանությանը, երբ դա համարի անհրաժեշտ։