Վրաստանի
նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտաքին ցուցումների արդյունքում 2008 թվականի
օգոստոսին դիմեց «արկածախնդիր գործողությունների», որոնք հանգեցրին պատերազմի։ Այս
մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության
քաղխորհրդի հայտարարության մեջ։
«Վրացական հասարակության մեծ մասն արդարացիորեն կասկածում է Սաակաշվիլիի ադեկվատությանը։ Սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սաակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության, այլ դրսից եկող հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,- նշվում է տեքստում։
Իշխող կուսակցությունն ընդգծում է, որ
երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար կենսականորեն
կարևոր է կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց, որպեսզի հանրությունն
իմանա, թե «ով է դավաճանական հանցագործություն կատարել մեր երկրի և ժողովրդի դեմ»։