Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով: Այս մասին , ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։


«Թեհրանը շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցությամբ և պատրաստ է ռուսական գազը տեղափոխել հանրապետության տարածքով», - ասել է Ջալալին։


Դեսպանը նաեւ հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Իրանում օտարերկրյա ներդրումների ծավալով։