Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը անցանկալի է ճանաչել
հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը Ռուսաստանի
Դաշնությունում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի վերահսկողական գերատեսչությունը։
«Արտասահմանյան ոչ կառավարական ԱՄՆ-ի
Clooney Foundation for Justice («Քլունիի
հիմնադրամը հանուն արդարության») կազմակերպության գործունեությունը մեր երկրում
անցանկալի է ճանաչվել: Ոչ կառավարական կազմակերպությունը հիմնադրվել է Նյու
Յորքում դերասան Ջորջ Քլունիի և միջազգային իրավունքի ոլորտում իրեն իրավաբան
համարող նրա կնոջ կողմից»,- նշել են գլխավոր դատախազությունում։
Ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, «հիմնադրամը հոլիվուդյան մասշտաբով
աշխատանքներ է իրականացնում՝ ուղղված Ռուսաստանի վարկաբեկմանը»։