«Ընկեր Քամալա Հարիսը կոմունիստ է». Թրամփ

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության ​​թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին՝ նրան անվանելով «կոմունիստ»։


«Ընկեր Քամալա Հարիսը վտանգավոր է մեր երկրի համար: Նա կոմունիստ է, միշտ կոմունիստ է եղել և միշտ էլ կլինի կոմունիստ։ Նրա «ղեկավարության» ներքո Միացյալ Նահանգները կսնանկանա և արագ կսնանկանա»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:


Օգոստոսի 17-ին Թրամփը քննադատել է Հարիսի տնտեսական ծրագիրը՝ ասելով, որ նա իրեն դրսևորել է որպես «լրիվ կոմունիստ»։ Ավելի վաղ դեմոկրատ թեկնածուն խոստացել էր ընտրություններում հաղթելու դեպքում մտցնել պարենային ապրանքների գների բարձրացման դեմ պատմության մեջ առաջին դաշնային արգելքը՝ բարձր ինֆլյացիայի ֆոնին: Թրամփը, մեկնաբանելով նրա առաջարկը, կարծիք է հայտնել, որ նման նախաձեռնությունները «նախկինում երբեք չեն աշխատել»։