Կապիկի ծաղիկը չպետք է շփոթել COVID-19-ի հետ. Կլյուգե

Կապիկի ծաղիկը նոր COVID չէ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։

 


«Կապիկի ծաղիկի նոր ալիքը եվրոպական երկրների համար չի ներկայացնում այն նույն սպառնալիքը, ինչ COVID-19 համաճարակն էր։ Մենք գիտենք ինչպես վերահսկել կապիկի ծաղիկը եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև պատկերացում ունենք այն քայլերի վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ հիվանդության տարածումից խուսափելու համար»,- ասել է Կլյուգեն։

Բյուրոյի ղեկավարը նշել է, որ եվրոպական երկրների կառավարությունները և առողջապահության ոլորտի գերատեսչությունները 2022 թվականից սովորել են անհրաժեշտ միջոցներ կիրառել։


«Այսօր եվրոպական տարածաշրջանում ամեն ամիս մենք գրանցում ենք կապիկի ծաղիկ հիվանդության երկրորդ շտամի մոտ 100 նոր դեպք»,- հայտնել է նա՝ հավելելով, որ այս հիվանդության տարածման դեմ իշխանությունների գործողությունները կդառնան ամբողջ աշխարհի ուժի ամրության քննություն։