«Ադրբեջանն
ու Ուզբեկստանն այսօր պաշտոնապես դարձան դաշնակիցներ: Տարածաշրջանում դրական գործընթացները մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ համագործակցությունից»։ Այս մասին մամուլին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցությունների արդյունքներով:
«Այսօր Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանը
վերածվում է միասնական աշխարհաքաղաքական տարածաշրջանի, և Ուզբեկստանի ու Ադրբեջանի
արդյունավետ համագործակցությունից են մեծապես կախված մեր տարածաշրջաններում դրական
գործընթացները»,- նշել է Ալիևը։
Շավքաթ Միրզիյոևն էլ իր ելույթում նշել
է, որ Ուզբեկստանը ոչ մի երկրի հետ այսքան կարճ ժամանակաընթացքում դեռ չի
ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր։ «Մենք այսօր
պատմություն կերտեցինք: Այս պատմությունը կիրականացվի ի շահ Ադրբեջանի և Ուզբեկստանի մերձավոր ժողովուրդների»,-
նշել է Ուզբեկստանի նախագահը։