Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Անկարայում։
Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Նախարարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։