Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։
Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարական պայմաններում և արտացոլում են ադրբեջանական ժողովրդի կամքը։
Հիշեցնենք, երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։