ԱՊՀ երկրների ղեկավարները նույնպես հրավիրվել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. Ուշակով

ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրվել են Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


«Բացի ինը անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները»,- ասել է Ուշակովը։


Նա նշել է, որ հրավերներ են ուղարկվել նաև պետությունների ղեկավարներին, որոնք նախագահում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի ազդեցիկ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները։


«Բնականաբար, հրավիրվել են նաև բազմաթիվ երկրների ղեկավարներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ այս կամ այն կերպ ​​ ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը»,- ասել է Ուշակովը։


ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջերս 23 պետություններ արդեն ցանկություն են հայտնել միանալու տնտեսական բլոկին։