Մի միջամտեք մեր ներքին գործերին․ Ադրբեջանը դժգոհ է ԵՄ արձագանքից

Բաքվում դժգոհ են անցկացված խորհրդարանական ընտրություններին ԵՄ արձագանքից


Բաքվում կոչ են արել Եվրամիությանը՝ դադարեցնել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, «Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի սուբյեկտիվ և կանխակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն»:


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով մամուլի քարտուղար Պետեր Ստանոն ավելի վաղ քննադատել էր Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են քաղաքական և իրավական կոշտ միջավայրում, որը չի ապահովել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության: