Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ՝ Սահմանադրությունը խախտելուց հետո. Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին փաստացի Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտել է Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


«Նա նախագահ չէ, Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ: Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայցով դիմել է նրան: Եվ դա  այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա Սահմանադրությունը խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա «Ազգային շարժման» (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում») աջակցությունն է»,- ասել է Կոբախիձեն: