Ադրբեջան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպում․ Ֆրանսիան նախազգուշացնում է իր քաղաքացիներին

Ֆրանսիան հրապարակել է ճանապարհորդական խորհրդատվական հաղորդագրություն, որը նախազգուշացնում է քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «ձերբակալման, կամայական կալանքի և անարդար դատավարության վտանգի պատճառով»:


«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև:


Այս վտանգը կարող է վերաբերել զբոսաշրջիկներին կամ գործուղման մեջ գտնվող մարդկանց: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»:


Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։