«Մենք կարող
ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում: Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում»։ Այս մասին հայտարարել
է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ադրբեջանի
դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» Չեռնոբբիոյի միջազգային ֆորումի
նստաշրջանում ելույթ ունենալիս։
Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն
համաձայնեցված է, և ավելացրել. «Մենք արդեն հասել ենք սահմանների դելիմիտացիայի, նույնիսկ դեմարկացիայի գործընթացի գործարկմանը։
Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը
տասներեք կիլոմետրանոց հատվածը՝ հազար կիլոմետրանոց ընդհանուր երկարությունից։
Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ
բանակցությունների Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության
պայմանագրի ստորագրման»։