Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը, պատասխանելով Չեռնոբբիոյի միջազգային ֆորումի մոդերատորի հարցերին,
չի բացառել Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը Ռուսաստանի և Ուկրաինայի
միջև հակամարտության լուծմանը։
«Եթե խոսենք
հիպոթետիկ հնարավորության մասին, ապա դա միանգամայն իրագործելի է։ Նախ, հաշվի
առնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ
կազմում, մենք տարբեր կապեր ենք պահպանում անձնական շփումների և քաղաքական
մակարդակում։ Այսօր մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները
համարում ենք շատ լավ։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի և
բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց
միևնույն ժամանակ մենք չենք եղել և չենք լինի հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս
գործընթացում՝ հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների պրագմատիզմը։
«Մենք երբեք չենք նախաձեռնել դա։ Ես գիտեմ, որ կան շատ ուրիշներ, ովքեր ցանկանում
են մասնակցել դրան: Բայց եթե մեր մասնակցությունը պահանջվի, մենք պատրաստ ենք»,-
հավելել է Ալիևը։