Հայկական կողմը չի կրակել. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։


Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել: