Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Մասուդ Փեզեշքիանը Իրանի Իսլամական Հանրապետության
նախագահի պաշտոնում կատարել է իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը։
Tasnim գործակալությունը փոխանցում
է, որ Փեզեշքիանը մեկնել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել իր իրաքցի
գործընկեր Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ։
Գործակալությունը
նշում է, որ Փեզեշքիանը կոչ է արել ստեղծել իսլամական երկրների համատեղ միություն։
Նա նաև առաջ է քաշել իսլամական երկրների միջև սահմանների վերացման հայեցակարգը՝
հետևելով Եվրամիության օրինակին։ Իրանի նախագահն ընդգծել է, որ մուսուլմանական
երկրների միջև ավելի սերտ միասնությունը կչեզոքացնի արտասահմանյան պատժամիջոցները
և կծառայի որպես «բանալի սիոնիստական ահաբեկչությունը
արմատախիլ անելու համար»: