Բայրամովը 7 երգ գիտի, 7-ն էլ «ՀՀ ռազմականացման և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» մասին է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։


 Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Բայրամովը ընդգծել է, որ Հայաստանի օրենսդրական ակտերում մնացած «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ» և այս երկրի «աճող ռազմականացումը» հիմնական գործոններն են, որոնք սպառնում են տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման գործընթացին։


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։