Միջազգային սահմաններն անձեռնմխելի են. սա մեր սկզբունքային դիրքորոշումն է. Իրանի ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի և Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին «X»-ի իր օգտահաշվում գրել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչին։


Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։


«Ես ևս մեկ անգամ ընդգծեցի մեր բոլոր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու մեր ցանկությունը։ Ես արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- նշել է Իրանի ԱԳ փոխնախարարը։