Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։


Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։