Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ավելի քան 20 պետության ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին TASS-ին ասել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք արդեն ունենք շուրջ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։ Այս ցանկը շարունակում է ընդլայնվել»,- ասել է Ռյաբկովը։
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։