Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, հայտնում է Mehr գործակալությունը։


Ըստ հաղորդագրության՝ Փեզեշքիանն իր ելույթում կանդրադառնա տարբեր հարցերի շուրջ Իրանի տեսակետներին ու դիրքորոշումներին: Նախատեսվում են նաև մի քանի հանդիպումներ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող իրանցիների հետ։