Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի Ազգային հետախուզական
կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով
Բաքվում անվտանգության ֆորումում, հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև
խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն
իր հերթին կապահովի ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանից Եվրոպա
Թուրքիայի տարածքով։
«Երկրների միջև կայուն խաղաղությունը
կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Սա իր հերթին կապահովի
Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու տրանսպորտային ուղիղ
հաղորդակցությունը»,- ասել է նա:
Միաժամանակ, Քալընը լռել է այն հարցի
առնչությամբ, թե ինչ սկզբունքների հիման վրա է գործելու այդ տրանսպորտային
հաղորդակցությունը, որն այս հարցում հիմնական խոչընդոտն է։