Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ընդհանուր պետական սահմանի երկու երրորդը, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ 1996 թվականից գործող հանձնաժողովն աշխատում է երկու երկրների դելիմիտացիայի ուղղությամբ, և սահմանի երկու երրորդը համարվում է համաձայնեցված։
«Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-վրացական սահմանի հարցով չկան վիճահարույց, կան
չհամաձայնեցված հարցեր: Դա բնական է: Որովհետև
սահմանային հարցը կարևոր է և, միևնույն ժամանակ, դժվար է յուրաքանչյուր պետության համար: Ուստի
սահմանային գիծը պետք է այնպես որոշել, որպեսզի այս հարցին ստիպված չլինենք վերադառնալ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Վրաց-ադրբեջանական
սահմանի ընդհանուր երկարությունը 480 կիլոմետր է։