Սերգեյ Շոյգուն չհայտարարված այց է կատարել Իրան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այց է կատարել Իրան։



Նա հանդիպում է անցկացրել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբարի հետ։


Ավելի վաղ Շոյգուն այցելել էր Սիրիա, որտեղ հանդիպել էր նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Հանդիպմանը քննարկվել էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։