«ԱՄՆ պաշտոնյաների կողմից կանխակալ հայտարարություններ են հնչում». Բայրամովը դժգոհել է

Չնայած երկկողմ հարաբերություններում դրական դինամիկա, համագործակցության որոշակի հեռանկարներ ստեղծելու ջանքերին, ԱՄՆ որոշ պաշտոնատար անձանց կանխակալ հայտարարությունները բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակության ընդունելությանը։


Այս կապակցությամբ, հղում անելով սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության փոխտնօրեն Իզոբել Քոուլմանի հայտարարություններին, Բայրամովը նշել է, որ նման հայտարարությունները «անհարգալից վերաբերմունք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ուղղված են փաստերի խեղաթյուրմանը»: