Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում
բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և
Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Sabah թերթը։
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ
կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու
Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը»
(շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց): Նրանց շարքում են,
որոնց կընդունի Էրդողանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը, ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ
Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի
կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր
Վուչիչը»,- գրում է պարբերականը։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը
հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելույթի հիմնական
թեման լինելու է Գազայում տիրող իրավիճակը։