Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Նյու Յորքում «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման գործընթացին:
«Ադրբեջանը և Հայաստանը կարևոր շանս են
ստացել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու
համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է ներդրում
ունենալ տարաձայնությունների վերացման, խաղաղության և բարիդրացիական
հարաբերությունների ամրապնդման մեջ։
«Մենք անխախտ ենք համարում պետությունների ինքնիշխանության
և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ
հարգանքը: Ժամանակակից աշխարհը, ինչպես երբեք, այս սկզբունքների կարիքն ունի»,-
ընդգծել է նա:
Խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր առաջիկա ելույթի
մասին՝ Էրդողանը հայտնել է, որ կրկին մտադիր է ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի հինգ տերությունները չեն կարող լուծել համաշխարհային բոլոր հարցերը, և այս
ձևաչափը պետք է վերանայել։