Հայաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է. Tehran Times

Հայաստանը լայն տարածաշրջանում Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է՝  Հիջրիի առաջին 5 ամիսների (իսլամական օրացույց, այսինքն՝ 2024 թվականի մարտի 20-ից օգոստոսի 21-ը ընկած ժամանակահատվածում) Իրանի մաքսային վարչակազմի հաշվետվության արդյունքներով: Այս մասին հայտնում է Tehran Times-ը:


Առևտրի ծավալը, նավթագազային ոլորտի հետ կապ չունեցող,  այս ամիսներին աճել է (նախորդ նույն ժամանակամիջոցի համեմատ) 6%-ով՝ հասնելով մոտ 192 մլն դոլարի, ասվում է հաղորդագրության մեջ։


Համեմատության համար պարբերականը նշել է, որ Ղազախստանը դարձել է Իրանի 17-րդ խոշորագույն առևտրային գործընկերը տարածաշրջանում։


Նշվում է, որ վերջին մի քանի ամիսներին Իրանն ու Հայաստանը ակտիվացրել են տնտեսական կապերը։ Փետրվարին Թեհրանում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել են մոտ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ երկու երկրները ապրանքաշրջանառությունը կարող են հասցնել 3 միլիարդ դոլարի։