«Իրանը պատերազմ չի ուզում. Իսրայելն է ձգտում տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը «տարածաշրջանը ներքաշում է պատերազմի մեջ՝ անդառնալի հետևանքներով»։


«Մենք պատերազմ չենք ուզում: Հենց Իսրայելն է ձգտում հրահրել այս տոտալ հակամարտությունը»,- լրագրողներին հայտնել է Պեզեշքիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում:


Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է խաղաղ ապրել։


«Մենք չենք ցանկանում Մերձավոր Արևելքում անկայունության պատճառ դառնալ, քանի որ դրա հետևանքներն անդառնալի կլինեն»,- նշել է նա։


Միևնույն ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է, որ Թեհրանը «կպաշտպանի ցանկացած խմբի, որը պաշտպանում է իր իրավունքները և ինքն իրեն»։