Ահմեդ Էրոզանը Էրդողանի ամենակարևոր հանդիպումը համարել է Փաշինյանի հետ անցկացրածը

Դեսպան, «Լավ» (İYİ) կուսակցության միջազգային հարաբերությունների նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ահմեդ Էրոզանը անդրադարձել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:  



«Երկկողմ հանդիպումների շարքում, որ մինչ այժմ Էրդողանը անցկացրել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կապակցությամբ, կարծում եմ՝ ամենակարևորը այն հանդիպումն էր, որ նա երեկ անցկացրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Շատ կարևոր է, որ այն կայացավ, նույնիսկ եթե դրա բովանդակության մասին մանրամասներ չունենք...


Չնայած կարևոր է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, սակայն ժամանակն է, որ Թուրքիան, որպես առանձին պետություն, արագ կարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունները տարանջատելով այլ պետությունների քաղաքականությունից... Չի կարելի Թուրքիայի կողմից բաց թողնել խթանը
՝ հաջորդ քայլի տեսանկյունից, որն անհրաժեշտ է ձեռնարկել։ Ավելին, երբ Ալիևը նույնիսկ համարձակություն է ունեցել պաշտոնապես հերքելու Էրդողանին Ղարաբաղի հարցում»,- գրել է նա X-ում։