Ադրբեջանում ցամաքային սահմանները փակ են մնալու՝ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2025 թ. հունվարի 1-ը. պատճառը հայտնի չէ

Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։


Որոշման համաձայն՝ երկրում հատուկ կարանտինային ռեժիմի տևողությունը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։


Այսինքն՝ ցամաքային սահմանները փակ են մնալու։


Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել էր մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։


Իսկ թե ինչն է Ադրբեջանում կարանտինային ռեժիմի երկարաձգման պատճառը՝ հայտնի չէ: Հայտնի է, որ այդ երկրում չկա կորոնավիրուս, չկան անվտանգության սպառնալիքներ: