Սերբիան նոյեմբերի 1-ից մինչև ջեռուցման սեզոնի ավարտը հույս ունի Ադրբեջանի հետ պայմանագրով 1 մլն խմ բնական գազ ստանալ օրական։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրովկա Ջեդովիչ–Խանդանովիչը։
Սերբիայի էներգետիկայի նախարարը և նրա ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովն այսօր հուշագիր են ստորագրել կանաչ էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին, իսկ «Սրբիյագազի» և «SOCAR»–ի ղեկավարությունը համաձայնագիր` Ադրբեջանից գազի մատակարարման մասին։
Ջեդովիչ–Խանդանովիչի խոսքով` 2023 թվականին Բաքվում ստորագրված հուշագիրը նախատեսում է մինչև 2026 թվականը տարեկան մինչև 400 մլն խմ գազի մատակարարում մինչև 1 մլրդ խմ ավելացման հնարավորությամբ։ Արդեն այս ձմեռ` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, Սերբիան օրական 1մլն խմ գազ կստանա։