Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ օգնելու Թբիլիսին Աբխազիային և Հարավային Օսիային մոտեցնելու պատրաստակամության մասին, ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին հաղորդում է Mtavari-ն։
«Այն փաստը, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ դրական է։ Սակայն ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- շարունակել է Կալաձեն։
Այս գործընթացի
շրջանակներում նա առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական
զորքերի դուրսբերման պլանի մշակումը։ Կալաձեն ընդգծել է, որ Վրաստանի
կառավարությունն ամեն ինչ կանի «մեր օս եղբայրների և քույրերի հետ» հաշտվելու
համար, և եզրակացրել է. «Միայն խաղաղության և փոխադարձ ներման միջոցով մենք
կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունն ու համագոյակցումը»։