Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը, սակայն վետո չի դրել դրա վրա՝ փաստաթուղթը հետ հանձնելով խորհրդարան։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի ղեկավարի վարչակազմում։
«Նախագահը չի ստորագրել օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան: Դա նախատեսված է մեր օրենսդրությամբ»,- պարզաբանել է վարչակազմի ներկայացուցիչը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ եթե
նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտվում վետոյի իրավունքից,
փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի նախագահը։