«Մինչև հարված հասցնելը ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակում չենք ունեցել». Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, անդրադառնալով Իսրայելին հասցված հրթիռային հարվածներին, ասել է, որ նախ գնահատում է զինված ուժերի խիզախ գործողությունները. «Շնորհավորում եմ Գերագույն առաջնորդին և Իրանի ժողովրդին: Սա կայունացնող քայլ էր, քանի որ այն կարող է վերականգնել աշխարհաքաղաքական զսպումը տարածաշրջանում»:



«Մեր զինված ուժերը պատրաստ են սիոնիստական ​​ռեժիմի հնարավոր գործողություններին, ռեժիմի և նրա կողմնակիցների ցանկացած նոր գործողություն, եթե նրանք ձեռնարկեն, Իրանի կողմից կհանդիպի ավելի կոշտ պատասխանի, և այս մասին խոսել եմ երեկ երեկոյան իմ հեռախոսազրույցում։ Մեր հաղորդագրություններն ու նախազգուշացումները պետք է հասցվեն բոլոր շահագրգիռ երկրներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ նպատակներ ունենք, և որ նրանք չպետք է միջամտեն, քանի որ ցանկացած միջամտություն կբախվի մեր խիստ արձագանքին»,- ասել է նա։



Ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարարը, ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ չեն ունեցել, իսկ հարվածից հետո նախազգուշացում է ուղարկվել Շվեյցարիա՝ ամերիկացիներին փոխանցելու, որ «մեր դա պաշտպանվելու մեր իրավունքն էր, մենք մտադիր չենք շարունակել, և զգուշացրել ենք նաև ԱՄՆ-ին, որ նրանք հեռանան ու չմիջամտեն»:


«Հակամարտության հավանականությունը գոյություն ունի, բայց մեր ուժերը լիովին պատրաստ են։ Անցած գիշեր, ի տարբերություն իսրայելցիների, մենք թիրախավորել ենք միայն ռազմական և անվտանգության օբյեկտները, ոչ թե քաղաքացիական բնակչությանը։ Առաջիկա օրերին մենք ակնկալում ենք տարածաշրջանում իրավիճակի աստիճանական կայունացում»,- հշել է Արաղչին: