Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքվում լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է ազդել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։
Նրա
խոսքով՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)
Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՄԻԳ)
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պահանջով» պատրաստել է «միջանկյալ
զեկույց, որում պարունակվում է թեզ, թե իբր Վրաստանում չկան արդար և բաց
ընտրությունների համար պայմաններ»։ Սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,-
ասել է Նարիշկինը:
«Այս ակցիայի նպատակն է կոպտորեն, բավականին
լկտիաբար միջամտել Վրաստանի ներքին գործերին, փորձել նորից թույլ չտալ իշխանության
գալ առողջ, ազգային կողմնորոշմամբ ուժերին։ Բայց ես վստահ եմ, որ Վրաստանի
ժողովուրդը կընտրի... կկատարի ճիշտ ընտրություն»,- ասել է նա։