Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է

Վրաց–ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետը ժամանակավորապես փակվել է` ինտերնետ կապի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։


Մի քանի ժամ առաջ վնասվել է դեպի անցակետ տանող ինտերնետային մալուխը, ինչի պատճառով անհնարին է դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։


Վերանորոգման աշխատանքներ իրականացնող խումբն արդեն մեկնել է Թբիլիսիից դեպի Վերին Լարս։