Առաջիկա շաբաթներին Իսրայել-Իրան հակամարտության էսկալացիայի իրական ռիսկ կա. ԱՄՆ ԿՀՎ

Առաջիկա շաբաթներին առկա է Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա տարածաշրջանային էսկալացիայի իրական ռիսկ, ենթադրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը։


Ելույթ ունենալով Սի Այլենդում (Ջորջիա նահամգ) Cipher Brief Threat կոնֆերանսում՝ Բեռնսն ասել է, որ թեև ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի առաջնորդները լայնամասշտաբ պատերազմի չեն ձգտում, գոյություն ունի էսկալացիայի մեծ ռիսկ:


«Մենք տեսնում ենք չկանխամտածված բախումների և թյուրիմացությունների պոտենցիալ, որոնք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների»,- մեջբերում է Bloomberg-ը Բեռնսի խոսքերը, որը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար ամենակարևոր խնդիրն է կանխել իրավիճակի հետագա սրումը:


Բեռնսը նաև նշել է, որ Իսրայելի որոշումը այն մասին, թե ինչպես պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, կարևոր հետևանքներ կունենա, այդ թվում՝ համաշխարհային շուկաների համար։