Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի
Միլի մեջլիսի պատգամավորները դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,
այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի խոսնակ Սահիբա
Գաֆարովան։
Նա նշել է, որ Ադրբեջանը «հուսալի գործընկեր է». «Ադրբեջանը երկիր է, որը վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը. «Ոչ ոք չի կարող մեզ որևէ բան թելադրել կամ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք
համարում»»: