Իրանի ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայում «3+3»-ի նիստին

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին կմասնակցի Թուրքիայում տարածաշրջանային «3+3» հարթակի նիստին, հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեին։


«Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կողմից ձևավորված «3+3» պլատֆորմի երրորդ նիստը՝ ուղղված խաղաղության ձեռք բերմանը, նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, և որ Իրանի արտգործնախարար Արաղչին նույնպես կմասնակցի այդ նիստին»,- գրում է պարբերականը։