Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանցի 39 պատգամավորներից բաղկացած խումբը դիմել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ կոչ անելով թույլ տալ մշակել միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է դիմումի նախաձեռնող, պատգամավոր Հասանալի Էխլաքի Ամիրին։ Նրա խոսքերը մեջբերում է Didban Iran-ը.
«Միջուկային զենքի ոլորտում Իրանի պաշտպանական քաղաքականության վերանայման խնդրանքով նամակ է ուղարկվել Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ, այն արդեն ստորագրել է 39 պատգամավոր»,- ասել է Էխլաքի Ամիրին։