Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը միջամտություն է Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին՝ հօգուտ ընդդիմության։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Բացի այն բանից, որ դա միջամտություն է երկրի ներքին գործերին, դա նաև փորձ է ազդելու ընտրությունների վրա հօգուտ «Ազգային շարժման»»,- ասել է Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ բանաձևը Վրաստանի
իշխանություններին կոչ է անում տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի
Դաշնության դեմ. «Դա նշանակում է, որ տնտեսապես Վրաստանը, բոլոր հաշվարկներով,
առնվազն երկու անգամ ավելի վատ վիճակում կլինի, քան եղել է համաճարակի ժամանակ»:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ճնշող
մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև, որը ԵՄ անդամ երկրներին
կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր և
պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել
Վրաստանում ընդունված օրենքների ազդեցությունը (ներառյալ «Օտարերկրյա գործակալների
մասին» օրենքը) վիզայի ազատականացման ցուցանիշներին հասնելու վրա: