Վրացական ընդդիմությունն ուժ չունի երկրում «հեղափոխական գործընթացներ»
ստեղծելու։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Որքան էլ ընդդիմությունը փորձի հեղափոխական գործընթացներ նախաձեռնել, գրոհել խորհրդարանի շենքը և այլն, ոչնչի չի հասնի»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը «այսուհետ ևս մտադիր է պաշտպանել իր ազգային շահերը»։
Սեպտեմբերի վերջին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»
կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ
«թշնամական արտաքին ուժերը և ընդդիմությունը ձգտում են Վրաստանը ջնջել քարտեզից»։
Նրա խոսքով՝
Վրաստանի նկատմամբ «թշնամաբար տրամադրված»
ուժերը «տեղի գործակալների» ձեռքով մտադիր են «երկիրը ջնջել
քարտեզից»։ Այդ դեպքում 2008 թվականի պատերազմը «ոչինչ կթվա»,
ավելացրել էր նա։